Հաջողության հասնելու գրավականը միասնաբար երկիրը կառուցելն է. Սարգսյան

Հաջողության հասնելու գրավականը միասնաբար երկիրը կառուցելն է. Սարգսյան

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  ուղերձ է հղել  Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 «Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև ակամա հուշարար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմոռանալ, որ որպես պետություն ու հասարակություն` հաջողության հասնելու գրավականը ձեռք ձեռքի տված, միասնաբար երկիրը կառուցելն է, որ մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն՝ անձնական կամ մասնավոր, որ բարձրագույն արժեքը մարդն է, որ Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում