Սպիտակ տունը եւս 10 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար
Սպիտակ տունը լրացուցիչ 10 միլիարդ դոլար է հատկացնում երկրի ցածր եկամուտ ունեցող, փոքրամասնություններով հատվածներում եւ գյուղական բնակավայրերում պատվաստումների մակարդակի խթանման համար:
Ջանքերը, որոնք ֆինանսավորվում են այս ամսվա սկզբին ընդունված 1.9 տրիլիոն դոլարի օգնության փաթեթով, 6 միլիարդ դոլար կներառեն համայնքների առողջապահական կենտրոնների ֆինանսավորման համար՝ վարակման բարձր ռիսկային խմբի բնակչության համար COVID-19-ի դեմ պատվաստումների, թեստավորման եւ այլ կանխարգելիչ առողջապահական ծառայությունների ընդլայնման նպատակով:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որը ապրիլին կսկսի գումարներ բաշխել երկրի 1400 կենտրոններին, ասել է, որ առողջապահական կենտրոնները կարող են օգտագործել այդ միջոցները նաեւ ենթակառուցվածքները փոխելու եւ բարելավելու, ինչպես նաեւ մոբիլ կետերն ավելացնելու համար:
Սպիտակ տունը հայտարարել է, որ մոտ 300 միլիոն դոլար է հատկացվում տեղական առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ COVID-19-ի կանխարգելմանն ու վերահսկողությանն աջակցելու համար, 32 միլիոն դոլար հատկացվում է ուսուցման, տեխնիկական օժանդակության եւ գնահատման համար:
Կարծիքներ