ԱՄՆ-ն հավատում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է. Միլլեր
Այն բանից հետո, երբ տեղի ունեցավ գերիների փոխանակում, Միացյալ Նահանգները հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:
«Մենք ողջունում ենք գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը, որ տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն` այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք լրացուցիչ միջոցները: Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են հասնել դրան»,- ասել է նա:
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի այս ուղղությամբ աշխատել Երևանի և Բաքվի հետ:
Կարծիքներ