Նոր մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած պայթյունից

Նոր մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած պայթյունից

2021թ. հունիսի 26-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի 33-ամյա բնակիչը իր տան հյուրասենյակում՝ զարմիկին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, պայթեցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերած պայթուցիկ սարքը՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով նույնպես մահացել է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են պայթուցիկ սարքի լծակ և պահպանիչի օղակ, ինչպես նաև պայթուցիչի կտորներ և թվով 3 հատ 7,62 տրամաչափի փամփուշտներ: Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում