Հայրենիքի փրկությունից խոսացող Սեյրան Օհանյանն անգամ սեփական կնոջը չի կարողանում կարգի հրավիրել

Հայրենիքի փրկությունից խոսացող Սեյրան Օհանյանն անգամ սեփական կնոջը չի կարողանում կարգի հրավիրել

Երեկվանից  համացանցում ակտիվ քննարկվում է  ԱԺ  «Հայաաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի տիկնոջ սկանդալային գրառումը, ով հանդգնել էր  Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանին համեմատել  Իվ Գանդոնի հետ։  Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, նույն տրամաբանությամբ դոկտոր Ռուզիկին կարելի է  համեմատել  Ագարկարի հետ, ով չնայած նրան, որ չափազանց մեծ ներդրում է ունեցել համաշխարհային կրթական ոլորտում, այդ թվում նաև կրթօջախներ է բացել Մումբայում, սակայն բավականին  հայտնի է որպես հանրային ուշադրության պահանջ ունեցող սուր զգացողությունների սիրահար, ով անգամ ընտանեկան հարցերում միշտ նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։ Ընդ որում, հոգեբանները սա բացատրում են  Ագարկարի  անբավարարվածությամբ և վերջինիս ամուսնու տկարությամբ։

Իսկ այսօր արդեն  Անդրանիկ Քոչարյանը  հայտնեց, որ հաղորդագրություն է ուղարկել նրա Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը։

Այս սկանդալային պատմության մեջ սակայն ամենաուշագրավն այն է, որ Սեյրան Օհանյանը, ով նաև եղել է ՊՆ նախարար, ուժային կառույցի ղեկավար, զարմանալիորեն լռում է, փոխարենը խոսում է ու անտակտ բառապաշարով համեմատություններ է անում  նրա կինը՝ դոկտոր Ռուզիկը։

Պատեհ-անպատեհ հայրենիքի փրկությունից խոսացող Սեյրան Օհանյանն անգամ սեփական կնոջը չի կարողանում կարգի հրավիրել, էլ ուր մնաց հայրենիք փրկի։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում