«Երևանն ընտրում է» նախընտրական առաջին բանավեճը՝ Հանրայինով

«Երևանն ընտրում է» նախընտրական առաջին բանավեճը՝ Հանրայինով

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, ուղիղ եթերում տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը: Այն անցկացվում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Ծրագրին կարող եք հետևել ուղիղ միացմամբ Առաջին ալիքով, Առաջինի լրատվական ալիքով և Հանրայինի սոցիալական հարթակներով:

Հեռուստաբանավեճին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ցուցակների 2-6 համարները. այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝

«Հանրային ձայն» կուսակցություն - Ամալյա Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Սուրեն Գրիգորյան

«Արդար Հայաստան» կուսակցություն - Հրաչյա Ստեփանյան

«Հաղթանակ» կուսակցություն - Լալա Մնեյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցություն - Նատալյա Արզաքանցյան

Հայաստանի եվրոպական կուսակցություն - Արամ Գևորգյան

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - Ծովինար Կոստանյան

«Հանրապետություն» կուսակցություն - Անի Խաչատրյան

«Միացյալ Հայաստան» կուսակցություն - Վարդան Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Տիգրան Ալեքսանյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Մարինե Մալխասյան

«Ապրելու երկիր» կուսակցություն – Մեսրոպ Առաքելյան

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - Մանուկ Սուքիասյան

Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին, որին հրավիրվել են կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակի միայն առաջին համարում նշված անձինք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում