Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը
Մի քանի ժամ առաջ Բաքվում, Անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։
Անվտանգության ծառայության պնդմամբ՝ Հասանովը առնչություններ ունի Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական բաժնում ավելի վաղ բացահայտված չարաշահումների հետ։ 1995-ից 2000 թվականներին Հասանովը զբաղեցնում էր Ադրբեջանի Գլխավոր դատախազի պաշտոնը։
Նա Բելգրադից Բաքու էր ժամանել օրեր առաջ՝ Սերբիայի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների բանակցություններին մասնակցելու նպատակով։
Կարծիքներ