Թուրքիան միացել է ՄԱԿ-ում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցին
Անկարան փաստաթղթեր է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Հաագայում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջյունեյթ Յուքսելը:
«Մենք այս հայցին կհետևենք մինչև վերջ՝ պաշտպանելով պաղեստինցիների շահերը, Թուրքիան այսօրվանից միանում է Իսրայելի դեմ դատական հայցին»,- ասել է նա։Մասնավորապես, ըստ Յուքսելի, հայցը պարունակում է ՄԱԿ-ի զեկույցներ և այլ համապատասխան փաստաթղթեր։
Հայցին միանալու Անկարայի մտադրության մասին օգոստոսի 5-ին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Կարծիքներ