Ճապոնիան կուժեղացնի իր պաշտպանունակությունը, ներառյալ թշնամու բազաներին հարված հասցնելու հնարավորությունը․ Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիան կուժեղացնի իր պաշտպանունակությունը, ներառյալ թշնամու բազաներին հարված հասցնելու հնարավորությունը․ Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիան կուժեղացնի իր պաշտպանունակությունը՝ հաշվի առնելով դրա բոլոր տարբերակները, ներառյալ թշնամու բազաներին հարված հասցնելու հնարավորությունը, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիշիդան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակը շատ բարդ է: Տնտեսական անվտանգությունը, տիեզերքը, կիբերտարածությունը նոր ոլորտներ են (անվտանգության): Հրթիռային տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ արագությամբ: Այս բոլոր խնդիրների համար անհրաժեշտ է պաշտպանել մարդկանց կյանքը, օգտագործելով բոլոր տարբերակները, այդ թվում՝ հարձակումներ թշնամու հենակետերի վրա, դիտարկել իրականության տեսանկյունից և արագ բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, դրա համար մեկ տարվա ընթացքում կմշակվի պետական ​​անվտանգության ռազմավարություն և պաշտպանական տեխնիկայի միջնաժամկետ պլան», – ասել է Կիշիդան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում