Ղրիմում Թուրքիային խորհուրդ են տվել մի կողմ դնել Ռուսաստանի հարավի մասին երազանքները

Ղրիմում Թուրքիային խորհուրդ են տվել մի կողմ դնել Ռուսաստանի հարավի մասին երազանքները

Ռուսաստանի հարավի վրա Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ քարտեզի ցուցադրումը թուրքական հեռուստաալիքով անհեթեթություն է, թուրքական կողմը պետք է մի կողմ դնի Ռուսաստանի հարավի մասին երազանքները: Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Ազգային դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ թուրքական պետական ​​ալիքը ցույց է տվել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ մի շարք տարածքների վրա ազդեցության ընդլայնման քարտեզը
Թուրքական պետական ​​TRT1 հեռուստաալիքը եթերում ցույց է տվել Stratfor ըհնկերության կողմից ավելի վաղ պատրաստված Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնման կանխատեսման քարտեզ:

«Այդ ամենն անհեթեթություն է եւ հիշեցնում է հատված գիտաֆանտաստիկ ժանրից: Թուրքական կողմին կարելի է միայն խորհուրդ տալ մի կողմ դնել ռուսական տարածքների մասին երազանքները»,-ասել է Գեմպելը:

«Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է: Ռուսաստանն Ուկրաինա չէ, նրա հետ նման հետնաբեմային խաղերը չեն անցնի»,-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում