ՀՀ պաշտպանության նախարարն ու Ռումինիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը` Թբիլիսի):
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նշել լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները:
Քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
Կարծիքներ