Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայաստանի լեռնադահուկի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը դարձել է միջազգային մրցաշարի մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան:
Իտալիայի Վալ Կասիեում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Առաջին տեղում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն է, իսկ եռյակի վերջում` Արգենտինայի:
Ավելի վաղ Գլեբ Մոսեսովը դարձել էր հայաստանցի առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ կարողացել էր հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլը:
Կարծիքներ