Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ է պայթել Սողոմոնի Կղզիներում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ է պայթել Սողոմոնի Կղզիներում

Մեկ մարդ Է զոհվել եւս երեքը վիրավորվել Սողոմոնի Կզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ռումբի պայթելու հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել Է կղզի պետության ոստիկանությունը Facebook-ի իր Էջում:

Ոստիկանության աշխատակիցները, որոնք մայիսի 9-ի երեկոյան ժամանել են Լեգանկիկիի շրջանում (գտնվում Է պետության մայրաքաղաք Հոնիարայի ափին) ռումբի պայթելու վայր, պարզել են, որ պատահարի հետեւանքով տուժել Է չորս մարդ. երկու տղամարդ եւ երկու կին: «Երեք տուժածներն օրհասական վիճակում գտնվում են հիվանդանոցում, եւս մեկ տղամարդ մահացել Է տեղում»,- հայտնել են ոստիկանությունում:

Ոստիկանության տվյալներով՝ ուժածներն օվկիանոոսի ափ Էին ժամանել՝ բարեգործական ծրագրի համար միջոցների հանգանակության ակցիա անցկացնելու ամար: Նրանք խարույկ են վառել միջոցառման հյուրերի համար կերակուր պատրաստելու նպատակով, սակայն կրակը վառելու տեղում գետնի տակ եղել Է Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակների ավիառումբ, որը տաքանալիս պայթել Է:

Այլ տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: Այս պահին տեղում աշխատում են Սողմոնի Կղզիների ոստիկանության եւ ռազմամթերքի վնասազերծման հատուկ խմբի սպաները, ինչպես նաեւ դատական փորձաքննության դեպարտամենտի աշխանտակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում