Ռուս խաղաղապահները վնասազերծել են ավելի քան 24 000 պայթյունավտանգ առարկա Ղարաբաղում
Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի հսկողություն Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես հաղորդում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի հսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու ուղղությամբ: 2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած՝ չպայթած զինամթերքից ազատվել է 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ, 1 512 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 24 962 պայթյունավտանգ առարկա:
Կարծիքներ