Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին

Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, մասնավորապես, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում