Կումանը հետաքրքրված է Նեյմարով ու Մբապեով
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը արձագանքել է ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի խոսքերին, որն ասել էր, թե ֆրանսիական ակումբը հետաքրքրվում է Լիոնել Մեսսիով։
«Եթե ինձ հարցնում եք՝ հետաքրքրվում եմ ես Նեյմարով ու Մբապեով, ապա պատասխանում եմ՝ այո»,-Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ նշվում էր, որ Մեսսիի աշխատավարձի պահանջը կարող է խնդիր լինել անգամ այնպիսի հարուստ ակումբի համար, ինչպիսին ՊՍԺ-ն է։
Կարծիքներ