ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է «Վիցի գրուպ» ընկերությանը՝ կարգադրագրերը չկատարելու համար
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Բերդ քաղաքում գտնվող «Վիցի գրուպ» ՍՊ ընկերությունում:
Տեսչական մարմինը 2020 թ. սեպտեմբերի 24-25-ն իրականացված ստուգման արդյունքում կարգադրագրեր էր տվել ընկերությանը, որոնց համաձայն՝ վերջինս պետք է կատարեր ՀՀ Կառավարության 2019 թ. օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի պահանջները։
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերստուգումից հետո պարզել է, որ չեն կատարվել ստուգման արդյունքով տրված կարգադրագրերի պահանջները։
«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, քննելով վարչական գործը, հիմնավորված է համարել, որ «Վիցի գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ն չի կատարել ՏՄ կողմից տրված՝ էներգետիկայի և էներգասպառման ոլորտում իրավական ակտերի պահանջների կատարման կարգադրագրի պահանջները, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Վիցի գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։
Կարծիքներ