Թումանյանի ոստիկանները 16 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել
Հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ստուգել են Վանաձոր քաղաքի 39-ամյա մի բնակչի 16 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ