ՌԴ-ում կիսակառույց շինության փլուզման հետևանքով երեք երեխա է մահացել
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում կիսակառույց շինության բետոնե վահանակների փլուզման հետևանքով երեք երեխա է մահացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
Միջադեպը տեղի է ունեցել Լիսկինի շրջանի Կոպանիշչե գյուղում: Ինչպես հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայութունից, կատարվածից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարները: Ծանր տեխնիկայի օգնությամբ փորձում են տեղաշարժել փլատակները:
Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու մասին:
Կարծիքներ