Կատարը, Թուրքիան և թալիբները Դոհայում քննարկել են Քաբուլի օդանավակայանի ղեկավարման հետ կապված հարցեր
Հինգշաբթի օրը Դոհայում Քաբուլի օդանավակայանի շահագործման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Կատարի, Թուրքիայի և Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Եռակողմ խորհրդակցությունների ընթացքում համաձայնեցվել են ավիահանգույցի շահագործման հետ կապված մի շարք առանցքային կետեր։
Ինչպես նշել են Կատարի ԱԳՆ-ում, Քաբուլի օդանավակայանի վերաբերյալ եզրափակիչ հանդիպումը պետք է անցկացվի հաջորդ շաբաթ, սակայն անցկացման վայրը դեռ հստակեցված չէ։
Հունվարի 20-ին Թուրքիայի ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, որ Անկարան և Դոհան համաձայնության են եկել Քաբուլի օդանավակայանի տարածքի համատեղ պաշտպանության շուրջ։
Կարծիքներ