Արմավիրցու 32-ամյա հարսը տան փողը և ոսկյա զարդերը տվել էր 28-ամյա ընկերոջը․ վերջինս կատարել էր խաղադրույք և պարտվել
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակարանից գողացել են խոշոր գումար և ոսկյա զարդեր:
Իրավապահները, ըստ տանտերերի պատմածի, ենթադրել են, որ տուն են մտել ժամը 09:15:20-ը, երբ տանը մարդ չի եղել, իսկ մուտքի դուռը բացել են հարմարեցված գործիքով:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ննջասենյակի պահարանից տարել են մեկ միլիոն 290 հազար դրամ և ոսկյա 11 զարդ: Հետքի ու կասկածելի հանգամանքի բացակայությունն իրավախահներին կասկածելի է թվացել։
Արմավիրի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Առաջ են քաշվել տարբեր վարկածներ, նաև այնպիսին, որը կբացատրեր, թե բնակարանային գողության վայրում ինչո՞ւ չկան այլ հետքեր ու կասկածելի հանգամանքներ:
Արմավիրի քրեական հետախույզների միջոցառումները տևական ժամանակ արդյունք չեն տվել, վարկածը, որ ոչ մի գողություն էլ չի եղել, դարձել է ավելի հավանական:
Հունվարի 14-ին վերջապես պարզվել է, որ և՛ փողը, և՛ ոսկյա զարդերը վերցրել է տան 32-ամյա հարսը և տվել 28-ամյա ընկերոջը, որն էլ կատարել է խաղադրույք և պարտվել:
Հարսը հրավիրվել է ոստիկանության բաժին և խոստովանել: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Կարծիքներ