Բեյրութի նավահանգստի պայթյունում առկա է «սիրիական հետք». ԶԼՄ-ներ
Սիրիացի երեք բիզնեսմեն առնչություն ունեն ամոնիումի նիտրատի գնման հետ, որն 8 տարի առաջ տարվել է Բեյրութի նավահանգիստ և 2020թ. օգոստոսի 4-ին դարձել խոշոր պայթյունի պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին հայտնել են սաուդական լրատվամիջոցները ։
Asharq Al-Awsat լրատվամիջոցի տեղեկություններով՝ խոսքը Սիրիական իշխանություններին մոտ կանգնած Ջորջ Խասվանիի, Իմադե և Մուդալյալե Խուրիների մասին է, որոնք զբաղվել են երկիր նավթամթերքների և այլ ապրանքների ներմուծմամբ: Երեքն էլ ներառված են Սիրիայի այն քաղաքացիների շարքում, որոնց նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներ:
Նշվում է, որ Բեյրութի նավահանգստում 2013թ. պահված նիտրատը, իբրև թե, նախատեսված է եղել սիրիական բանակի համար:
Հիշեցնենք, 2020թ. օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5 հազարը:
Կարծիքներ