Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը. Ալեն Սիմոնյան
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Այդ տարիներն արդյունավետ էին փոխվստահելի գործընկերություն հաստատելու համար։
Մեր ժողովուրդներին միավորում է նաև դարերի փորձություն անցած սերտ բարեկամությունը, որի լավագույն ապացույցը Լեհաստանի հայ համայնքն է։
Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-լեհական փոխգործակցությունը նոր մակարդակի կբարձրացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Կարծիքներ