Լիտվան ծրագրում է 677 հազար եվրո արժողությամբ ռազմական զինամթերք փոխանցել Ուկրաինային

Լիտվան ծրագրում է 677 հազար եվրո արժողությամբ ռազմական զինամթերք փոխանցել Ուկրաինային, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Լիտվայի LRT ազգային ռադիոն:
Ըստ աղբյուրի՝ զինամթերքի փոխանցման առաջարկը պատրաստվել է ուկրաինական կողմից ստացված խնդրանքի հիման վրա:
Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության շրջանակներում Լիտվան 2014 թվականին ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը պաշտոնապես ընդունեց, որ Կիևին մատակարարել է «զենքի տարրեր»՝ չհստակեցնելով դրա բովանդակությունը։
Կարծիքներ