Հետևանքներ կլինեն եթե Վրաստանի կառավարության կողմնորոշումը չփոխվի. Պետդեպ
ԱՄՆ-ը Վրաստանին սպառնում է «հետագա հետևանքներով»՝ կապված ենթադրյալ ընտրական խախտումների հետ, և եթե Թբիլիսին շարունակի իր ներկայիս քաղաքական ընթացքը։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք այս տարի անընդհատ կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի, չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կողմնորոշումը չփոխվի», -ասել է նա՝ մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքներն ու երկրի իշխանությունների քաղաքականությունը։
Միլլերը հավելել է, որ Վաշինգտոնը միանում է քվեարկության ենթադրյալ խախտումների մասին հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների կոչերին:
Կարծիքներ