Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեին Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. Արմեն Գրիգորյան

Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեին Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. Արմեն Գրիգորյան

Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեն ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, թե կառավարությունը ցանկանում է պարտության հարցում սլաքներն ուղղել դեպի ԶՈւ-ն:

«Եթե մենք ուզեինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի ԶՈՒ: Մենք որևէ նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա միանշանակ:

Մեղավորներ եկեք չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է, որ ԶՈւ-ն պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում