Վրաստանում աուդիո ձայնագրություն է հրապարակվել, որը ցուցադրում է «վարչապետի կախվածությունը օլիգարխի ընտանիքից»
Վրաստանի միավորված ընդդիմությունը պահանջում է Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա կառավարության անհապաղ հրաժարականը՝ կապված ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաընկերության կողմից հեռարձակված աուդիո ձայնագրության հետ:
Ձայնագրությունում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ ռեփեր Բերա Իվանիշվիլիի ձայնին շատ նման ձայնով մի մարդ իր զրուցակցից, որի ձայնը նման է ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ձայնին, պահանջում է պատժել սոցցանցերի օգտատերերին՝ ռեփերի հասցեին թույլ տված տհաճ ու վիրավորական արտահայտությունների համար:
Աուդիո ձայնագրությունից հետևում է, որ այդ «հրամաններից» մի քանիսն իսկապես կատարվել են միլիարդատիրոջ անձնական անվտանգության աշխատակիցների կողմից՝ Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ, իսկ ռեփերին «վիրավորած» անձանց պատժել են՝ բռնության սպառնալիքի տակ ստիպելով նրանից ներողություն խնդրել: Ընդ որում, «պատժի իրականացմանն», իբր, ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել պետական անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Անզոր Չուբինիձեն, որն ավելի վաղ ղեկավարում էր միլիարդատեր Իվանիշվիլիի թիկնապահների խումբը:
Կարծիքներ