Պուտինը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված բախումները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել միմյանց միջև զինված հակամարտությունը: Երկրի ղեկավարն այս մասին ասել է այսօր՝ մայիսի 18-ին, օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերը հանձնելու ժամանակ,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև առճակատման բռնկումն արդեն հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում ՝ երեխաների:
«Մենք կարևոր ենք համարում երկու կողմերի միջև բռնությունների դադարեցումը՝ ակտիվորեն փնտրելով լուծում` հիմնված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների վրա », – շեշտել է Պուտինը:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում 90 հրթիռ արձակելու մասին: Պաղեստինի իշխանությունների տվյալներով ՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Իսրայելում զոհերի թիվը ավելի քան 500 է:
Կարծիքներ