Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին

Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին

Այո, այս պահին հանդիպման ամսաթիվն ու վայրը համաձայնեցված է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 30ժ-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը, որի օրակարգում ճանապարհների ապաշրջափակման հարցն է:

«Դեռեւս հանդիպման օրակարգի շրջանակները զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, ավել բան այս պահին որեւէ կոնկրետացում չունենք. կհանդիպենք կտեսնենք»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ օրակարգով է գնում այդ հանդիպմանը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ օրակարգի ձեւավորմանհամար նախ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի հայտարարության մասնավորապես, 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե այդ ճանապարհներն անվտանգ չեն լինի, հատկապես, որ դրանց մեծ մասն անցնելու է Ադրբեջանի տարածքով, փոխվարչապետն ասաց. «Բարդ աշխատանք է, շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն եւ կարգավորվեն, բայց իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ ան այդ հարցի հետ կապված, նախեւառաջ անվտանգության հարցը: Համոզված եմ, որ խպնդրի լուծման համար այդ բոլոր բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որ ձեւավորվի համակարգ, որն իսկապես կաշխատի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում