ՀՀ առաջին նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում եւ Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ առաջին նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում եւ Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 8-ին իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի», -գրել է Մուսինյանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը եւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում