Թալիբները հայտարարել են, որ չեն գրոհելու տաջիկա-աֆղանական սահմանը
Աֆղանստանում գործող «Թալիբան» շարումը մտադիր չէ հարձակում իրականացնել տաջիկա-աֆղանական սահմանի ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են շարժման քաղաքական ներկայացուցչությունից:
«Իհարկե, մենք չենք հարձարկվի Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանին: Վստահեցնում ենք ռուսական կողմին, որ մեր քաղաքականությունը հարձակումներով պայմանավորված չէ»,- ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ իրավիճակը տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի լարվածությունը սրվել է օրեր առաջ, երբ սահմանին տեղակայված աֆղան զինվորները հեռացել են իրենց դիրքերից թալիբների առաջխաղացման պատճառով:
Երկրին սպառնացող վտանգով պայմանավորված Տաջիկստանը նախօրեին դիմել էր ՀԱՊԿ-ին՝ օգնություն խնդրելով ստեղծված իրավիճակը հարթելու համար:
Կարծիքներ