Պարեկները Երևանում 22-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա և դանակ են հայտնաբերել

Պարեկները Երևանում 22-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա և դանակ են հայտնաբերել

Հունիսի 2-ին՝ ժամը 23.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։

Նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում էր իր օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում