Եղանակի պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնումները կրկին դադարեցվել են
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 15-ին ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Մարտի 15-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսվել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններով: Ձյան տեսքով տեղումներ չլինելու և բավարար տեսանելիության դեպքում՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ մարտի 16-ին»,-հայտնում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Եղանակի պատճառով անհետ կորած և զոհված զինծառայողների որոնումները դադարեցվել են դեռևս մարտի 12-ից:
Զինադադարից հետո առայսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Կարծիքներ