Արմեն Աշոտյանը տեղափոխվել է կոռուպցիոն դատարան, կալանքի միջնորդությունը պաշտպանական կողմին չի տրամադրվել․ փաստաբան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը հունիսի 15-ին ձերբակալվել էր Երևանի պետական բժշկական համալսարանում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, տեղափոխվել է կոռուպցիոն դատարան, կալանավորելու միջնորդությունը պաշտպանական կողմին չի տրամադրվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Քննչական կոմիտեից խոստացել են ավելի ուշ մանրամասներ ներկայացնել։
Կարծիքներ