Երիտասարդները գողացել են ճանապարհային երթևեկության նշանների համար նախատեսված խողովակները
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի սրահում երկաթե 20 խողովակ է եղել:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
33-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը հայտնել են, որ խողովակնեը գողացել են Արուճ գյուղի ամառանոցներից: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ վարորդը խոստովանել է, որ կեսօրին Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում նկատել է երկաթյա խողովակները և, նախապես վերցնելով համապատասխան գործիքներ, որոշել է երեկոյան մորեղբոր որդու հետ տեղափոխել տուն:
Տուժողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ խողովակները պատկանել են ՍՊ ընկերություններից մեկին և նախատեսված էին ճանապարհը երթևեկության նշաններով կահավորելու համար:
ՍՊԸ տնօրենից ընդունվել է հաղորդում:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ