Ռուբեն Հայրապետյանը, որդին և նրանց փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են Դատախազություն
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, վերջինիս որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանը, նրանց փոխկապակցված անձինք՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանը, Մարիամ Միքայելի Հայրապետյանը, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանը հրավիրվել են դատախզություն:
Նրանց ծանուցել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ նշելով, որ հակրավոր է ներկայանալ օգոստոսի 18-ին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքից;
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ աեւվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին» ,- նշված է հրապարակային ծանուցումների մեջ։
Կարծիքներ