Ընթացքի մեջ են 10-ից ավելի մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրերը
Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են 10-ից ավելի մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրեր ինչպես պետական բյուջետային հատկացումներով, այնպես էլ վարկային միջոցների հաշվին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Բյուջետային հատկացումների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն ներկայում համակարգում է առողջապահական 10 հաստատությունների շինարարական ծրագրեր՝ 9 շինարարական, 1 նախագծային՝ ընդհանուր 11 մլրդ դրամ պայմանագրային արժեքով:
Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի, ընդգծելով, որ ծրագրերը բխում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 50 առողջապահական հաստատություն մինչև 2026թ. կառուցելու-վերակառուցելու թիրախային ցուցանիշից:
2023 թվականին կոմիտեն նախատեսում է ավարտել 2 ծրագիր՝ Թալինի բժշական կենտրոնի վերակառուցման և Չարենցավանի բժշկական կենտրոնի 1 մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները: Նախատեսված է նաև Ծաղկահովիտի առողջության կենտրոնի կառուցում, Մասիսի նոր բժշկական կենտրոնի կառուցում, Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցում, Տաշիրի նոր բժշկական կենտրոնի կառուցում, Վաղարշապատի հիվանդանոցի վերակառուցում, Եղվարդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցում, Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցում, Արթիկի նոր բժշկական կենտրոնի կառուցում:
Կարծիքներ