Իրանում կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստումները հասանելի կլինեն 2022 թվականի փետրվարին

Իրանում կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստումները հասանելի կլինեն 2022 թվականի փետրվարին

Իրանցի պաշտոնյան ներկայացրել է կորոնավիրուսի դեմ համազգային պատվաստման ծրագրի ժամանակացույցն՝ ըստ խոցելի խմբերի առաջնահերթությունների ցուցակի:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Իրանի փոխնախագահին կից Գիտությունների և տեխնոլոգիաների կենսատեխնոլոգիական զարգացումների վարչության քարտուղարի խոսքով՝ լայն հանրությունը պատվաստանյութի հասանելիություն կստանա 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Վերջինս հավելել է, որ վարչակազմը ջանում է պատվաստանյութի պահանջարկը բավարարել է տեղական արտադրության և արտասահմանյան դեղամիջոցներով:

Իրանը մոտ 16 մլն չափաբաժին պատվաստանյութ կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով, 25 մլն չափաբաժին կներկրի արտասահհմանից, ինչպես նաև 25 մլն չափաբաժին կարտադրի երկրի ներսում:

Նշվում է, որ այս ձմեռ առաջին հերթին պատվաստանյութ կստանան առողջապահության ոլորտի աշխատողներն ու բուժանձնակազմերը, ապա տարեց քաղաքացիներն ու հաշմանդամություն ունեցող բնակիչները կամ պատերազմի վետերանները:

Իրանում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 1.4 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 58 հազարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում