2021-ին հնչեղություն ստացած սպանությունները բացահայտվել են. դրանցից է նաև «Քանաքեռցի Տույ»-ի և 4 անձի սպանությունը

2021-ին հնչեղություն ստացած սպանությունները բացահայտվել են. դրանցից է նաև «Քանաքեռցի Տույ»-ի և 4 անձի սպանությունը

2021-ին բոլոր հնչեղություն ստացած սպանությունները բացահայտվել են: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյան:

Նա առանձնացրեց բացահայտված սպանություններից մի քանիսը. «Քանաքեռում 4 անձի սպանության դեպքը, Հաղթանակ զբոսայգու դիմաց տեղի ունեցած կնոջ սպանության և Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունեցած քրեական հեղինակության ընկերոջ սպանության դեպքերը»,- նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Քանաքեռի 16-րդ փողոցում հնչել էին կրակոցներ, որի հետևանքով մահացել էին քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ինչպես նաև՝ 2 այլ անձ:

Փոխոստիկանապետի խոսքով՝ վերջին 2 ամիսների ընթացքում 4 անգամ նվազել սպանության և 5 անգամ սպանության փորձի դեպքերը: Բացահայտվել է սպանության 4 դեպք: Մեկը եղել է ինքնասպանության դեպք:

«Հանցավորության աճի վրա ազդել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը, թեև այդ ուղղությամբ ունենք դեպքերի հայտնաբերման աճ, բայց դրանց իրանցումը իրականացվում է ինտերնետային տարբեր ռեսուրսների  միջոցով: Ոստիկանությունը այդ պարագայում  իրականացնում է օպերատիվ  հետախուզական գործունեություն: Արդեն իսկ քրեական ոստիկանությունում ձևավորվել է համակարգչային ոլորտում կատարվող հանցագործությունների հակազդման նոր ստորաբաժանում: Խնդրի համար համագործակցում ենք հարևան և արտասահմանյան երկրների հետ»,- հավելեց փոխոստիկանապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում