Ոսկին թանկանում է կորոնավիրուսի մտավախությունների ֆոնին
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շարունակվող վատթարացման ֆոնին, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,19 տոկոսով կամ 3,75 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1843,75 դոլարի: Ընդ որում՝ արծաթի մարտյան ֆյուչերսներն էժանացել են 0,05 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 24,24 դոլարի:
Համավարակի շարունակումը եւ աշխարհի տարբեր տարածաշրջաններում նոր կարանտինային սահմանափակումները աստիճանաբար մեծացնում են շուկաներում «պատվաստանյութային» լավատեսությունը: Սա պահպանում է ոսկու գնանշումները որպես ավանդական հանգրվանային ակտիվ:
Կարծիքներ