Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա հայանպաստ հայտարարություններին

Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա հայանպաստ հայտարարություններին

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին և դատապարտելով դրանք։ 

Նշենք՝ Ֆրանսիայում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, թե Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում։

«Կշարունակենք աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Պրահայում հանդիպման ժամանակ վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան փարատի երկիմաստությունը»,- նշել էր Մակրոնը՝ հավելելով. «Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում համագործակցությունը պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիայի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում