Ոսկու գինը տատանվում է դոլարի ամրապնդման եւ COVID-ի ռիսկերի ֆոնին
Երեքշաբթի առավոտյան ոսկու արժեքը տատանվում է սակարկությունների նախորդ փակման մակարդակներում, մետաղի արժեքի վրա ազդում են դոլարի ամրապնդումը եւ կորոնավիրուսի հետ կապված ռիսկերը, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,05 տոկոսով կամ 0,85 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1851,65 դոլարի, ավելի վաղ սակարկության ընթացքում ցուցանիշը թույլ նվազում էր: Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանացել է 0,09 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,262 դոլարի:
Սակարկության երրորդ նստաշրջանն անընդմեջ ոսկին մնում է մոտ 1850-1855 դոլարի մակարդակում՝ չկարողանալով ամրապնդվել 1900 դոլարից բարձր մակարդակում, որին հասել էր տարվա սկզբին: Մետաղի համար հիմնական զսպող գործոնը շարունակում է մնալ դոլարի ամրապնդումը:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրացել է 0,15 տոկոսով, մինչեւ 90,6 կետով: Դոլարի ամրապնդումը ոսկու վրա ճնշում է գործադրում՝ այն պակաս մատչելի դարձնելով ուրիշ արժույթներ տնօրինող ներդրողների համար:
Միաժամանակ ոսկուն, որն ավանդաբար համարվում է ավելի հուսալի ակտիվ, աջակցում են կորոնավիրուսի համավարակի պահպանվող ռիսկերը:
Կարծիքներ