Հայաստանի տնտեսական աճը 2019-ին գերազանցել է բոլոր կանխատեսումները. ֆիննախ
Միջազգային կազմակերպությունները Հայաստանի տնտեսական աճի ներուժը 4-4.5 տոկոս են գնահատել, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է 4.9 տոկոս շեմ սահմանել: Այս մասին հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Բայց, ինչպես նշեց նախարարը, տարվա արդյունքները ցույց տվեցին, որ աճն ավելի բարձր է եւ 7.6 տոկոս է կազմել:
Համեմատության համար Ջանջուղազյանը նաեւ հայտարարեց, որ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում 2019-ին աճը համապատասխանաբար եղել է 1.4 եւ 1.6 տոկոս:
«2019 թվականին հարկային եկամուտները 200 միլիարդ դրամով գերազանցել են 2018 թվականի հարկային եկամուտները»,- ասաց նախարարը:
Կարծիքներ