ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու է ոստիկանությունը հատուկ միջոց կիրառել
Բազումի քրեական հետախույզները հայտնաբերել են Վանաձորում աշակերտուհուշց բջջային հեռախոսը բացահայտ հափշտակած պատանուն, տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Մայիսի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում բջջային հեռախոսի հափշտակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ Վանաձորի 19-րդ դպրոցի խաղահրապարակում անհայտ անձը բացահայտ հափշտակել էր մի աշակերտուհու հեռախոսն ու փախել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, և
հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Բազումի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հափշտակությունը կատարել է մի պատանի։ Նա հրավիրվել է բաժին ու բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանեց արարքը՝ նշելով տեղը, որտեղ թաքցրել էր գողոնը։
Նշվում է, որ բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն։
Կարծիքներ