ԵՄ-ն 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 անդամից բաղկացած առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը:

Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և կզարգացնենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժը», – ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում