Իրանում արտադրել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական խմբաքանակ

Իրանում արտադրել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական խմբաքանակ

Իրանում արտադրվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական խմբաքանակը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:

«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Իրանի առաջատար դեղագործական ընկերություններից մեկը՝ Actoverco-ն, հայտարարել են երկրում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական խմբաքանակի արտադրության մասին: Իրանը դարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջին պետությունը, որտեղ իրականացվեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը: Իրանում արտադրված պատվաստանյութը կօգտագործվի Իրանում պատվաստումների ազգային ծրագրի իրականացման համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում