ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային հարցերի շուրջ
Նոյեմբերի 15-ին Ստամբուլում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա․ Ռուդենկոյի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ս. Օնալի միջև։ Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերի լայն շրջանակ։
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։
Ընդգծվել է առաջիկայում Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի գործարկման կարևորությունը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում նաև Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Աֆղանստանի վերջին իրադարձությունների շուրջ։
Կարծիքներ