Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին. Չախոյան
Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին։ Նախկին համայնքապետի անգործությունը հանգեցրեց ժողովրդի ու ավագանու անվստահությանը:
Տեղի է ունեցել պարզ գործընթաց։ Գործող համայնքապետը իր պաշտոնավարման ընթացքում կորցրել է լեգիտիմությունը, վստահությունը ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում այլև հենց սեփական թիմակիցների շրջանում, ովքեր շաբաթներ առաջ իրենք են նախաձեռնել անվստահության գործընթաց։
Ամիսներ շարունակ պարալիզացված լինելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին այլ բան չէր մնում, քան անվստահություն հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ համայնքապետին։
Մեկ բան է ընտրություններում բավարար քվեներ ձեռք բերելը, մեկ այլ բան է կարողանալ կառավարել և համայնքի խնդիրներին պատշաճ լուծում տալը։
Ի դեպ, համայնքապետի անգործության ու ցածր լեգիտիմության պատճառով փաստացի ամիսների շարունակ տուժել են համայնքի բնակիչները, որոնց մեծ մասը իրենց դժգոհությունը տարբեր կերպ են արտահայտել ։
Տեղի ունեցածը վառ օրինակ է, թե ժողովրդավարական երկրում ինչպես է համայնքի բնակիչների արդարացի ճնշման տակ փաստացի անգործունյա և աթոռից կառչած ղեկավարը հրաժեշտ տալիս իր պաշտոնին։
Այս պարագայում ամենևին էական չէ թե գործող ղեկավարը ինչ կուսակցության ներկայացուցիչ է՝ ընդդիմադիր, թե իշխանական։ Բոլոր համայնքապետերի, ղեկավար պաշտոն զբաղեցնողների գործունեության գնահատականը տալիս է առաջին հերթին ժողովուրդը, որը լեգիտիմ իրավունք ունի դժգոհության պարագայում հասնել փոփոխության։ Հայաստանում այս սկզբունքը անխախտելիորեն ամրագրվել և գործում է արդեն հինգ տարուց ավելի։
Տարոն Չախոյան
Կարծիքներ