Վստահ եմ՝ համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին
Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքի՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Վստահ եմ, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը կբերի մի շարք նոր ձեռքբերումներ»։
Կարծիքներ