Քաղաքացին մուրճ նվիրեց Փաշինյանին

Քաղաքացին մուրճ նվիրեց Փաշինյանին

Եղվարդում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական հանդիպում-հանրահավաքի ժամանակ քաղաքացին բեմ բարձրացավ ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նվիրեց պողպատե մուրճ, որը խորհրդանշում է քաղաքական այդ ուժին տրվող պողպատե մանդատը:

Փաշինյանը մեկ այլ մեկնաբանություն էլ տվեց, ասելով, որ մուրճը կառուցման խորհրդանիշն է:

«Հայաստանը պետք է կառուցնեք նորովի, պողպատե ձեռքով Հայաստանում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում